Կարեն Կարապետյանը Գյումրիում շաբաթ օրը քննարկելու է զբոսաշրջության հետ կապված լայնածավալ ծրագիր:
Հանրապետության երկրորդ քաղաք այցը կսկվի Գյումրիի օդանավակայան այցով:
Այդ առիթով Վարչապետը հանձնարարականներ է տվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին՝ քննարկմանը մասնակից դարձնել օդանավակայանի կառավարիչներին, որոնք, ըստ նախնախական պայմանավորվածության, պետք է կատարեն ներդրումներ,քանի որ, Կարեն Կարապետյանի խոսքով, զբոսաշրջութան հոսքը Գյումրի լինելու է մեծ:


