▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը ազատվում է ՀՀԿ-ից և ուզում է նոր կուսակցություն ստեղծել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծմանը, որին կանդամակցեն բացառապես նրան անձնական հավատարմության երդում տվածները, այդ թվում և ՀՀԿ-ից:

Կարապետյանը սա անում է որպես պահեստային քայլ, որպեսզի եթե չհաջողվի խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ինքը դրանց մասնակցի սեփական դեմքով և սեփական մաքուր կուսակցությունով:

Կարապետյանը կարծում է, որ ՀՀԿ-ն վարկաբեկում և խանգարում է իրեն, և դրանից պետք է հնարավորինս շուտ ազատվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее