▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ բավարար նյութ կա այս մարդուն նաև հերետիկոս ճանաչելու համար. Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․ 

Այսօր Աշոտի հետ Հովհաննավանք էինք մեկնել և աղոթքից հետո փորձեցի զրուցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նախկին քահանա, կոլաբորացիոն կառավարության աջակցությամբ նոր եկեղեցի հիմնել փորձող Ստեփան Ասատրյանի հետ։

Խնդրում եմ իմ վարքը կամ իմ մտքերը չդարձնեք ձեր համար օրինակելի, եթե դրանք կհամարեք Քրիստոսի եկեղեցու պաշտպանությանը անարժան։

Ասեմ, որ Հովհաննավանքը ցավոք սրտի նմանվել էր մի բերդի։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր էին դիրքավորվել վանքի աջ հատվածում՝ գերեզմանոցների տարածքի հարևանությամբ և այնտեղից խմբեր էին ուղարկում տարածքը անընդհատ հսկելու։ Զուգահեռաբար անընդհատ հսկողություն էին իրականացնում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և ԱԱԾ-ականեր։ Այս խմբերին միացել էին տեղացիների մի քանի խմբավորումներ և նրանց միացել էր նաև դերասան Գնել Սարգսյանը իր մի քանի համախոհներով (Գնելը ամբողջ ընթացքում մեր նկատմամբ ընդգծված քաղաքավարի պահվածք ցուցաբերեց)։

Մոտավորապես 50-100 հոգի անընդհատ հսկողություն էին իրականացնում Ստեփանի ամեն քայլափոխի նկատմամբ(կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի ամենապաշտպանված անձն է, երանի թե սահմանը այսքան պաշտպանված լիներ)։ Ստեփանը բնականաբար ոչ լրագրող անծանոթ մարդկանց հետ չէր խոսի, մանավանդ եթե նկարահանվեր այդ զրույցը, մեզ օգնության հասավ 24 news-ի հրաշալի լրագրողը, ով չմերժեց ինձ նույնպես հնարավորություն տալու մի քանի հարց ուղղելու։ Այնուամենայնիվ իրավիճակը այնպիսին է, որ Ստեփանը ցանկացած պահի կամ ինքը որևէ պատրվակով, կամ հավաքված խմբերի որևէ ներկայացուցչի նշանով կարող էր դադարեցնել զրույցը և հեռանալ, ինչը և տեղի ունեցավ, երբ հավաքավածներից հայտնի պապիկը, ով հարձակվել էր նախօրեին լրագրողի վրա «հրամայեց» դադարեցնել զրույցը, քանի որ իր դիտարկմամբ զրույցի բովանդակությունը իր սրտով չէր և Ստեփանը դրա հետևանքով որոշեց, որ պետք է գնա աղոթելու։

Սա գրում եմ, որ հասկանաք, թե ինչպիսի մթնոլորտում ենք ունեցել այս զրույցը, որի ընթացքում զրուցակիցս անընդհատ փորձում էր երկար բարակ նախադասություններով շրջանցել և չառերեսվել իմ տված հարցի հետ։

Աստծո կամքով դա նրան չհաջողվեց և նա ստիպված եղավ իրարամերժ մտքեր հայտնել, այդ թվում ակնհայտ հերետիկոսական։

հիմա մանրամասն անդրադառնամ։

3:40-ում հայտարարում է, որ այն մարդիկ, որ բերեցին հասցրեցին այս օրին չունեն հոգևոր կյանք, հիմնավորելով որ ճշմարիտ որդիությունը ճշմարիտ հայրությունից պետք է բխեր։ (ըստ էության պնդում է, որ Քրիստոսի մարմինը հանդիսացող եկեղեցում բացակայում է հոգևոր կյանքը։ Ըստ Նիկիայի և Կոստանդնուպոլսի տիեզերաժողովների սա հերետիկոսություն է)

4:40-ում վերահաստատում է, ասելով չկան համակարգեր, որտեղ մարդիկ չլինեն, որ Աստծո հետ հարաբերություններում պարզ ու շիտակ չեն, էնպես որ երբ մենք կկոծկենք մեղքը, էն մտածումը կունենանք որ անհնար է այս մարդը մեղք գործած լինի։ Ես ուզում եմ որ մենք ավելի շատ խոսենք մեղքից, իսկ էնտեղ որտեղ կա մեղք, այնտեղ կա Աստծո բացակայություն (Ըստ Նիկիայի և Կոստանդնուպոլսի տիեզերաժողովների սա Եկեղեցուն սա վերագրելը հերետիկոսություն է)

5:50-ում ամենակարևոր պնդումն է անում՝ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ ՈԳԻ ՉԿԱ և ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ՀՈԳՈՎ ՉԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ (Ըստ Նիկիայի և Կոստանդնուպոլսի տիեզերաժողովների սա հերետիկոսություն է)

9:20-ին «ստիպում եմ» անդրադառնալ, թե ինչու՞ է մեր եկեղեցու անվան մեջ առկա «ՍՈՒՐԲ»ը, եթե Աստված գիտե, որ բոլոր կաթողիկոսներն ու եպիսկոպոսները մեղավոր մարդիկ են լինելու, պատասխանում է, որ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ԱՆՎԱՆԸ ԿՍԱԶԻ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ, երբ ՈՐ ՄԵՆՔ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՄՏՔԵՐԸ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ու ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, այն է աշակերտել, քարոզել, ՈՒՐԵՄՆ ՍՈՒՐԲԸ ՍՈՒՐԲ է, ՈՐԸ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՈԳԻՆ, ՈՐԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՏՎԱԾ ՈԳԻՆ էր իր ՄԵՋ ՈՒՆԵՐ։ ԵԹԵ ՔՐԻՍՏՈՍԻ ՈԳԻՆ ԳՈՐԾԵՐ դուք հիմա ձեր անցավ գլուխը ցավի տակ չէիք դնի։ (Ըստ Նիկիայի և Կոստանդնուպոլսի տիեզերաժողովների սա հերետիկոսություն է)

11:35-ին համաձայնվելով, որ եկեղեցու սրբությունը Սուրբ Հոգուց է գալիս չեղարկում է նախկին բոլոր իր ասածները և 12:20-ին հայտարարում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Սրբությունը կասկածի տակ ՉԷ, ինչից հետո տեղացի «թիկնապահները» միջամտում են թույլ չտալու համար «Ձեր կարգալուծությունը Սուրբ եկեղեցու կողմի՞ց է արվել» հարցը։ Ստեփանը հասկանում է, որ զրույցը «պետք է» դադարեցնել և հարցնում է լրագրողին, թե արդյոք միասին ենք այստեղ եկել և ինչու՞ են իրեն դասախոսություն կարդում, հետո ասում է ամփոփում եմ և նորից վերադառնում է իր հերետիկոսությանը՝ նախ համեմատելով Աստծո հիմնած Սուրբ եկեղեցին մարդկանց ստեղծած հասարակ դպրոցի հետ, իսկ այնուհետև 14:08-ից կրկին մարդկանց վրա է գցում եկեղեցու «ՍՈՒՐԲ և ՄԱՔՈՒՐ» պահելու առաքելությունը (ինչը որ հասկացանք անհնար է), և ուշադրություն ԻՆՉԻ՞ համար, որ աշխարհը տեսնի թե ինչ «Սուրբ է» մեր եկեղեցին («Որովհետեւ սիրեցին աւելի մարդկանց փառքը, քան Աստուծոյ փառքը»։

— Յովհաննէս 12:43)

14:30-ին վերջին անգամ հերետիկոաբար հայարարում է, որ եկեղեցին պահողը մարդն է, ոչ թե Աստված, երբ ուղղում եմ իրեն, փոխում է ասելով, որ մարդու միջոցով (միջոցովն ու պահողը չի տարբերակում)

Կարծում եմ բավարար նյութ կա այս մարդուն նաև հերետիկոս ճանաչելու համար։

Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее