▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունից մեկ անգամ չիջան՝ տեսնեին այս կանայք ինչո՞ւ են հավաքվել

«2013 թվականի հոկտեմբերի 31-ին լուծարվեց 1967 թվականից գործող ֆաբրիկան ու այդ օրվանից մենք դռնեդուռ ենք ընկել: 7 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը չենք ստացել»,-ահազանգում են  «Կոնտինենտտեքս» ընկերության աշխատակիցները: 

«Սկզբում շատ լավ տնօրեն ունեինք, հետո, չգիտենք ինչու՝ նրան հանեցին ու ապիկարին բերեցին՝ Բեկչյան Սամվելին, ով իբր հետախուզման մեջ է: Ասե՞ղ էր, որ կորավ, չեն գտնում: Ո՞ւմ դիմենք, ասե՛ք: Կառավարությանն ենք դիմում՝ ուղարկում են Գույքի կառավարման վարչություն, նրանք էլ պատասխանում են՝ գույքը կվաճառվի, գումարը կստանաք: Դառանք մուրացկան: Կառավարության շենքն էլ մեր աշխատատեղն է դարձել: Մեկ անգամ չիջան՝ տեսնեին այս կանայք ինչո՞ւ են հավաքվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Կոնտինենտտեքս»-ի նախկին աշխատակիցները:

Նշենք, որ ֆաբրիկան եղել է պետական հիմնարկ, կարել է ոստիկանության ներքին զորքերի համազգեստը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее