Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 2-ին, հավանություն տվեց ԱԶԲ-ից 40 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային միջոցներ ներգրավելու մասին համաձայնագրին: ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնական բանկի հետ միասին բոլոր հենանիշները կատարված են, որպեսզի հնարավոր լինի ստանալ 40 միլիոն ԱՄՆ դոլար վարկը, որի պայմանները բավականին արտոնյալ են. այն տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով:
«Առաջարկում ենք հաստատել կառավարության որոշման արձանագրային որոշման նախագիծ, որով հավանության է արժանացվում ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիրը:
Ընդհանուր այս վարկային ծրագրի գումարը 90 միլիոն ԱՄՆ դրամ է, Ազգային ժողովի կողմից հաստատված 2017թ. բյուջեի օրենքում արդեն իսկ նախատեսված է շուրջ 220 միլիոնի չափով բյուջետային օժանդակություն: Սա նաեւ իր բնույթով տարբերվում է նպատակային ծրագրից, գաղափարն այն է, որ կա գործողությունների ծարգիր, որի կատարումից հետո դոնոր միջազգային ֆինանսական կազմակերպությունը դա ընդունում է եւ նոր ստորագրվում է համաձայնագիրը»,- ասաց նա:
Կարդացեք նաև՝ Ամեն ինչ անելու ենք, որ զորակոչիկները «Ես եմ» ծրագրից կարողանան օգտվել արդեն այս ձմեռային զորակոչին. Նախարար
Ի՞նչ իրավունքներ ունի ձերբակալված անձը, երբ կարող է նա ցուցմունք չտալ
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերով.


