Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Գումարը նախարարությունը կփոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար կհատկացվի մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնված համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական դեպարտամենտի պետի պաշտոնը հայեցողական պաշտոնից քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի փոխարինելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


