«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ժողովո՛ւրդ, ձեզնից թաքուն դիրք են հանձնում, լսե՛ք այս կամավորի խոսքը։
Այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»:
«Էս ամսվա 8-ին եմ դուրս եկել, մեզ ասեցին՝ Ջերմուկի էդ դիրքից զինամթերքը պետք է հանեք, հանել ենք, էդ դիրքը տվեցին թուրքին»,- նշվում է հրապարակված տեսանյութում։
***
Թարմացում․ ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ էր տարածել, որտեղ անհայտ անձը հայտնել է, թե 44-օրյա պատերազմի մասնակից է, անցյալ ամիս եղել է Ջերմուկում, և իրենց ասել են, թե դիրք պետք է հանձնեն. «Մայիսի 8-ին դիրքը տվեցին թուրքին»։


