Ճոճկանի մանկապարտեզի երեխաների թունավորման պատճառը, ըստ լաբորատոր փորձաքննությունների` ջուրն է:
Այս մասին armtimes.com–ի հետ զրույցում ասաց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը. «Ահազանգն ստանալուն պես համաճարակաբանական բրիգադը անմիջապես եղել է Ճոճկանում, կատարել էպիդ հետազոտություն թե օջախում եւ թե մանկապարտեզում: Լվացուկներ են վերցվել ընթացիկ ախտահանումներից, հետազոտվել է մանկապարտեզի անձնակազմը եւ կոնտակտավոր երեխաները, միաժամանակ կատարվել է օջախի եզրափակիչ ախտահանում», ասաց նա, հավելելով, որ հորդորել են մանկապարտեզի ղեկավարությանը ներկայացնել եւ մաքսիմալ ուշադրություն դարձնել մանկապարտեզից բացակայող երեխաների հանդեպ. «Խմելու ջրի նմուշներ են վերցվել թե օջախից ու թե ՆՈՒՀ-ից: Ջրի հետազոտության արդյունքները նոյեմբերի 7-ին ստացվել են, ըստ որի` ջրում եղել է շեղում, ասել է թե` խմելու ջուրը սանիտարական նորմերի կանոններին չի համապատասխանել: Երբ նոր երեխաներ ընդունվեցին հիվանդանոց, մենք արդեն մեծ բրիգադով ամբողջ գյուղի ջրամատակարարման համակարգն ենք նայել, մնացորդային քլորն ենք ստուգել, ու պարզվել է, որ ջրում մնացորդային քլոր պարզապես չկա»,-ասաց մարզի գլխավոր համաճարակաբանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


