▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու առնչությամբ:

«Բելառուսը համաձայնություն է տվել Լապշինին Ադրբեջանին արտահանձնել, այնտեղ նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում, նա այցելել է Ղարաբաղ: Դա ուղղակի հիմարություն է, նա իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ համարում է, որ պետք է: Ղարաբաղը չկարգավորված հարց է, նա Ռուսաստանի քաղաքացի է»,- հայտարարել է Ժիրինովսկին:

«Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդ: Ուկրաինան համաձայնություն չի տվել, այնինչ Լապշինը երեք անձնագիր ունի՝ Ուկրաինայի, Իսրայելի և Ռուսաստանի, միայն Բելառուսն է տվել: Ինչի՞ն է պետք: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու, պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության է հասել»,-իր հայտարարության մեջ հեգնել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее