▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանաչված լինելու մեջ այդքան էլ դրական բան չկա. Վարդան Բարսեղյան

Հարցազրույց հաղորդավար և երգիչ Վարդան Բարսեղյանի հետ

- Հայկական շոուբիզնեսում դուք նոր մարդ եք, նոր դեմք: Ամեն ինչ, բնականաբար, սկսվել է մի օր`առաջին դժվարություններով և առաջին փոքրիկ հաղթանակներով : Ինչպե՞ս կարողացաք անցնել,հաղթահարել այդ ամենը:  

- Այո', դժվարություններ միանշանակ կային, բայց դրանք հաղթահարեցի` քայլ առ քայլ: Հաղթահարեցի իմ աշխատասիրության և մարդկային գծերի շնորհիվ: Առհասարակ, ամենամեծ խորհուրդը, որ կուզեի տալ սկսկնակներին` սա է. մարդ մնալ ցանկացած բնագավառում  ու ամենակարևորը` երբեք չդադարել պայքարելուց  և   աշխատել անդադար:

- Այժմ հանդես եք գալիս և′ երաժշտության և′ հաղորդավարության ասպարեզում: Մեկը մյուսին չե՞ն խանգարում: Եվ, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Մեկ ուրիշի դեպքում, գուցե խանգարեր, բայց ոչ` իմ: Ես գիտեմ ինչպես անել, որ չտուժի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Բնականաբար ինձ ավելի հոգեհարազատ է հաղորդավարությունը`իմ մասնագիտությունը, բայց երգն ու երաժշտությունը նույնպես հարազատ են ու սիրելի: Ասեմ, որ շատ լուրջ եմ վերաբերվում երկուսին էլ։ Երբեք չեմ սիրել կամ չեմ փորձել մատների արանքով նայել ինչ-որ բանի: Այժմ համատեղում եմ երկու գործը, և ,կարծում եմ, հասել եմ նրան, որ չխանգարեն,այլ օգնեն իրար:  

-Ձեզ արդեն շատերն են ճանաչում:Առհասարակ,    ճանաչված լինելը հետաքրքի՞ր է:Դա բացասակա՞ն, թե  դրական դեր ունի Ձեր կյանքում:

-Իրականում, եթե անկեղծ լինեմ, ճանաչված լինելու մեջ այդքան էլ դրական բան չկա: Գուցե լավ է, երբ քեզ ճանաչում են, սիրում, բայց գալիս է մի պահ,երբ այդ ամենը դառնում է ոչ այդքան հաճելի, որովհետև  դու` հասարակության համար քննարկման թեմա ես դառնում, և քո յուրաքանչյուր քայլ` քննարկաման առարկա։

- Իսկ ինչպե՞ս եք ընդունում քննադատությունը և գովեստները :Ձեր կարծիքով, ո՞րն է ավելի մոտիվացիոն՝ առողջ քննադատությու՞նը, թե  ոգևորող, երբեմն էլ, կեղծ գովեստը։

-Քննադատությանը նայում եմ դրական, ասեմ ավելին, երբեմն հաճելի է լսել, սակայն այն մարդկանց կողմից, ովքեր ունեն  իրավունք և համապատասխան գիտելիք: Թերևս, միշտ էլ հաճելի է լսել գովեստի խոսքեր, բայց քննադատությունը «բեմի մարդկանց», այս դեպքում ինձ, հնարավորություն  է  տալիս ավելի կատարելագործվելու և  հետո` ավելի  ճիշտ և հնարավորինս անսխալ ներկայանալու:

-Վերջերս`հունիսին ներկայացրիք Ձեր առաջին՝ «Մայրիկ» տեսահոլովակը,որը հուզեց զինվորներին և նրանց ծնողներին: Սպասե ՞նք  նորությունների  մոտ ապագայում:

Շնորհակալ եմ դրական գնահատականի համար: Այո՛, սիրվեց և դա ամենակարևոր գնահատկանն էր ինձ համար: Նորություններ, բնականաբար, կլինեն: Արդեն հոկտեմբերին կներկայացնեմ երկրորդ տեսահոլվակը, իսկ սեպտեմբերից կմեկնարկի իմ նոր հեղինակային հաղորդումը:

-Մի փոքր էլ կբացե՞ք փակագծերը։

-Երգը լինելու է ավելի ռիթմիկ՝ սիրո մասին է լինելու, իսկ հաղորդումը` սպորտային-ժամանցային։

-Եկեք մտովի տեղափոխվենք Ձեր մանկություն։ Ինչպիսի՞ն է եղել այն ։ Չարաճճի, թե՞ հանգիստ երեխա եք եղել։

-Մանկությունս... ամենահրաշալի հիշողությունները կապված են այդ շրջանի հետ: Շաաա~ատ չարաճճի երեխա եմ եղել, բայց միևնույն ժամանակ՝ համեստ ու խելացի...Այդպես են ասում։

-Էլ ի՞նչ մանկություն, առանց չարաճճիությունների և զվարճալի դեպքերի։ Կարո՞ղ եք հիշել դրանցից մեկը։

-Վա՜յ, այնքան շատ են եղել: Շատ եմ սիրել դպրոցը և  ամեն առավոտ ժամացույցը մեկ ժամ առաջ էի տալիս, որ շուտ դպրոց գնամ :Ու այդպես, մի գեղեցիկ օր էլ բռնվեցի:

-Շեղվելով ընդհանուր թեմայից, այսպիսի  հարց.   ինչպե՞ ս եք  վերաբերվում կրոնին  ։

-Կասեմ կարճ ու կոնկրետ: Ես քրիստոնյա եմ ու հավատում եմ մեր Տեր Աստծուն և մեր Առաքելական եկեղեցուն:

-Եվ, իմ վերջին հարցը։ Կասե՞ք Ձեր կյանքի կարգախոսը։

-«Մարդկանց սիրել ու վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայիր,որ սիրեին ու վերաբերվեին քեզ»։ 

Հեղինակ՝ Ժորա Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее