▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարակում բացվել է հիմնանորոգված մանկապարտեզ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Յուրա Ավալյանի ուղեկցությամբ, մասնակցել է հիմնանորոգված N-3 մանկապարտեզի բացման արարողությանը:

Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարներից, նշելով, որ այս նպատակով հատկացված 162 մլն դրամով հնարավոր է դարձել 120 երեխաների համար ստեղծել ժամանակակից պայմաններ, հավելելով, որ սա մեծ ներդում է ոչ միայն Ճամբարակի այլ ողջ տարածաշրջանի համար:

Կ. Բոթոյանը խոսել է նաև Ճամբարակի տարածաշրջանում նախատեսված ծրագրերից և վստահեցրել, որ նմանատիպ միջոցառումների առիթ շատ է լինելու: Բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքով, զրուցել աշխատակիցների և այնտեղ հաճախող երեխաների ծնողների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее