▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնյաների նշանակումներն ու ազատումները կարող են մի քանի պատճառներ ունենալ:
Օրինակ, ես մտածում եմ, որ խորհրդարանում իշխող ուժի կողմից ԵԱՏՄ-ի հետ հարցերով հանձնաժողովի պաշտոնը վերցնելը, իսկ ԵՄ-ի հետ հարցերը ընդդիմությանը նվիրելը ռեալ պոլիտիկի դրսևորում է: Այն է՝ իշխող ուժը, որ մտածողությամբ ռուսամետ է, փորձում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է մեր ընդդիմությանը:
Մեր իշխանությունները հայտարարում են, որ ԵՄ-ին անդամակցելու մի տարի առաջվա ընդունեծ էն օրենքը, հազար ներողություն, «սիկտիրչի» բան է, ի՜նչ Եվրոպա, ո՜վ է մեզ այնտեղ սպասում, կարևորը մեր արտադրանքը Ռուսաստանի շուկայում տեղ ունենալն է: Սա էլ է ռեալ պոլիտիկի դրսևորում, թեև գուցե ուշացած ու կարող է այնպես լինել, որ 300 տարի կործանվող Ռուսաստանի քաղաքացիները այսուհետ այլ երկրի վարունգ ու ծիրան ուտեն:
Արմեն Գրիգորյանին պաշտոնանկ անելը ևս կարելի է դիտարկել ռուսներին ուղերձի տրանաբանության մեջ, թեև, Արմենը միշտ եղել է «չուժոյ» իշխող թիմի կազմում, ավելին, դեռ 2020-ի աղետալի պատերազմից հետո մեր վարչապետը մտադիր էր նրան պաշտոնանկ անել:
Այնպես որ, սիրելի արևմտամետներ, դուք հավատացել եք, որ Հայաստանը անշեղորեն ու անդառնալիորեն գնում է դեպի Եվրոպա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее