▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքը մերժել է Քուրդիստանի անկախության հանրաքվեն սառեցնելու մասին Բարզանիի առաջարկը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Իրաքի վարչապետին հայտնել է, որ լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են սառեցնել սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին մերժել է այդ առաջարկը, նշելով, որ հանրաքվեն ոչ թե պետք է սառեցվի, այլ ամբողջովին չեղարկվի: Թեմայի հետ կապված խոսել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը:

Վերջինս մասնավորապես ասել է, որ այդ քայլը ամբողջովին մարտավարական նշանակություն ուներ: Ըստ նրա՝ էական նշանակություն չունի հանրաքվեն կսառեցվի, թե ոչ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Քուրդիստանի ղեկավարությունից հանրաքվեի սառեցման վերաբերյալ հայտարարություն էր արվել.

«Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական տարածաշրջանի ղեկավարության միջև Իրաքի սահմանադրության վրա հիմնված երկխոսություն սկսելու նպատակով սառեցնում ենք սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի արդյունքները»: Հիշեցվում է նաև, որ Բարզանիի՝ հանրաքվեն սառեցնելու վերաբերյալ հայտարարությանը, անդրադարձել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վերջինս մասնավորապես ասել էր. «Լավ, եթե պետք է հետքայլ անեիր, ինչու՞ չլսեցիր ձեզ տարիներ շարունակ հովանավորող Թուրքիային: Ինչևիցե արված սխալն ուղղվեց Բաղդադի կողմից»: 

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее