▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում ռազմական գործողություններ են, իսկ ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիներ են անում․․․

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հարևան երկրում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են` դրանից բխող ծանր տարածաշրջանային հետևանքներով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիների ու անհոգ նկարների շարքեր են անում` քարոզարշավի մեջ են:
Դեռ չեմ խոսում, որ խոսքը բարեկամ երկրի և Հայաստանի «հարավային դարպասի» մասին է:
«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքներն էլ հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու»։

***

Կարդացեք նաև՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս նկարը տալիս է այն հավաքական բնորոշումը, թե երկրի «ռազմա-քաղաքական» ղեկավարություն կոչվածն ինչպես է արձագանքում տարածաշրջանում պայթած արհավիրքին:
Այն ինչ այսօր անում է Նիկոլը՝ խոսում է այն մասին, որ բացի իր՝ ամեն գնով վերարտադրվելը, նրա համար ոչ մի ուրիշ նարատիվ ու օրակարգ գոյություն չունի:
Թե բա՝ ներկուսակցական քարոզարշավ: Տենց լավ չի՝ ուդառնիկդ էլ տար հետդ, սրանցից մեկին էլ մի հատ շեփոր տուր, թող նվագեն»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее