▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ՝ ընտանեկան խնդիրների պատճառով

Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս խմել է 40 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ: Տուժածը ստացել է համապատասխան բժշկական օգնություն:Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ 22-ամյա կինը ցանկացել է դեղորայքի չարաշահման միջոցով ինքնասպան լինել: Նման քայլի գնալու պատճառը, ըստ հարազատների, ընտանեկան խնդիրներն են եղել: Նա իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ցայգ ՀԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее