▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես «Փոքրիկ ղարաբաղցի» քաղաքականացված երգը հայտնվեց ապաքաղաքականացված «Մանկական նոր ալիք»- ում

 

Blognews.am-ը գրում է. Օգոստոսի 11-13-ը Ղրիրմում կայացած «Մանկական նոր ալիք 2016» մրցույթին Հայաստանը ներկայացրած փոքրիկ ղարաբաղցի,  8-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը) գրավել է 2-րդ տեղը՝ կիսելով այն Մալթայի մասնակցի հետ: Մրցութային երկու օրերի ընթացքում 176 հնարավորից 152 միավոր հավաքած մեր պատվիրակն ամենակրտսերն էր մրցույթի մասնակիցների մեջ, ով միանգամից գրավեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հանձնախմբի անդամների համակրանքը:

Մրցութային առաջին օրը Միշան փայլուն ներկայացրեց «Փոքրիկ ղարաբաղցի» երգն ու այդ պահից նրան սկսեցին կոչել «Мальчик из Карабаха»:  Ղրիմից Միշան  վերադարձել է ոչ միայն «Նոր ալիքի» արծաթե մրցանակով ու պատվոգրով, այլ նաև բազմաթիվ համերգների ու մրցույթների մասնակցության  առաջարկներով:

Ինչպե՞ս անցավ մրցույթը, ինչպե՞ս ստացվեց, որ ապաքաղաքականացված մանկական այս մրցույթում  լուրջ քաղաքական ենթատեքստով «Փոքրիկ ղարաբաղցի» երգը մինչև երզափակիչ հասավ, ու ի՞նչ եղավ, երբ Հայաստանի դրոշի հետ մեկտեղ Միշան բեմի վրա նաև Արցախի դրոշը ծածանեց. հարցերի շուրջ կայքը զրուցել է Միշայի պրոդյուսեր և ուսուցիչ Լիրա Քոչարյանի հետ.

-Միշայի կյանքում սա առաջին ամենամեծ ու լուրջ մրցույթն էր, առաջինն  ու ամենաբարդը: Սակայն Միշան ոչ միայն հաղթահարեց մեծ մարզադաշտում բազմահազար հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու լարվածությունը , այլ նաև միանգամից դարձավ մրցույթի ամենասիրելին:

-Ամենակարևոր հարցը. Ինչպե՞ս կարողացաք «Փոքրիկ ղարաբաղցի» երգը հասցնել մինչև եզրափակիչ: Մտավախություն չկա՞ր, որ այն ցանկացած պահի կարող է հանվել երգացանկից, քանի որ քաղաքական մեսիջ է կրում իր մեջ.

- Անկեղծ ասած, երբ արդեն մեկնում էինք մրցույթի եզրափակչին,  կար մտավախություն,  որ «Փոքրիկ ղարաբաղցին» որպես մրցութային երգ կհանվի մեզ համար պարզ պատճառներով: Անգամ այլընտրանքային տարբերակ էինք պատրաստել, «System of a down»-ի «lonely day» երգի «cover»-ը: Սակայն ոչ մի խնդիր չառաջացավ: Երգն անցավ մինչև եզրափակիչ:

-Իսկ մրցույթի կազմակերպիչներն ու ժյուրին տեղյա՞կ էին երգի բովանդակությանը.

-Դե իհարկե, նման մրցույթներում մանրակրկիտ ուսումնասիրվում են բոլոր երգերի տեքստերը: Մեր երգն էլ էր թարգմանվել, ու անգամ Միշային դիմելիս Ռևզինը ասում էր. «Ну давай, еще непризнанный ты наш»: Իսկ ահա երգի տեսահոլովակը մենք շատ խնամքով թաքցրել էինք, որովհետև ողջ տեսահոլովակի քաղաքական ենթատեքստը ակնհայտ արտահայտված է այդ աշխատանքի մեջ:

-Ղրիմում ամենուր Արցախի դրոշով էիք շրջում: Դրոշի հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն...

-Բացարձակ.  ասեմ ավելին, այդ մրցույթում կարծես օրինաչափ էր Հայաստանն ու Արցախը դիտարկել որպես մեկ միասնական պետություն: Այսինքն,  ոչ մեկի կողմից ոչ մի նկատողության չարժանացավ այն փաստը, որ բեմի վրա Հայաստանի դրոշի հետ մեկնետ նաև Արցախի դրոշն էր Միշայի ձեռքին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее