Արդեն տեղեկացրել ենք, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունների հրավերից, պատճառաբանելով, որ բանակցություն չի կարող համարել այն ձևաչափը, որտեղ միակողմանի է ներկայացվում օրակարգ և ուլտիմատումներ՝ ավելին լրատվամիջոցների ներկայությամբ։
Մեր հավաստի աղբյուրների համաձայն, բանակցություններից հրաժարվելու իրական պատճառն այն է, որ նախորդ չկայացած բանակցություններից հետո անդրկուլիսային առաջարկություններ են արվել Նիկոլ Փաշինյանին՝ կոմպրոմիսային լուծումների գնալու ճանապարհով՝ առաջարկելով խորհրդարանի ղեկավար պաշտոններ, հակակոռուպցիոն մարմիններ, ընտրական հանձնաժողով, վերահսկողական ֆունկցիաններ՝ այդ թվում ուժային կառույցներում ներկայացվածություն։
Պատասխանը եղել է այն, ինչ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարել է հրապարակում՝ «կամ ես վարչապետ կընտրվեմ, կամ էլ Հայաստանում վարչապետ չի ընտրվի»։


