Ադրբեջանցիների մոտ կա մտահոգություն` Փաշինյանն այս անգամ իշխանությունը պահել է խիստ խոցելի լեգիտիմությամբ և ԱԺ–ում չունի սահմանադրական մեծամասնություն պարտավորությունները կատարելու համար. Սուրենյանցը` Հաջիևի` Հայաստան այցի մասին
«Շատ բնական է` Ադրբեջանը, Թուրքիան, արևմտյան պետություններն ամեն ինչ արել են Նիկոլ Փաշինյանի կոմֆորտը ապահովելու համար։ Ըստ երևույթին, ադրբեջանցիները նաև իրենց մտահոգությունները փարատել խնդիր ունեն»,–ԿԸՀ բակում լրագրողներին ասաց ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
***
|
Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ ԱԽ քարտուղարի գրասենյակը «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչպես է Հաջիևը ժամանել Հայաստան։ -Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությունից տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Կխնդրեինք մանրամասնել, թե ինչպես է պարոն Հաջիևը ժամանել Հայաստան: -Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ |


