«Աշխատանքի ընթացքում լինում են և՛ թերություններ, և՛ նվաճումներ, և՛ հաջողություններ: «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը առողջական խնդիրների պատճառով է աշխատանքից դուրս եկել՝ սեփական դիմումի համաձայն»,-լրագրոների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2016 թ-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի պաշտոնավարության նպատակահարմարության հարցը քննարկվել է՝ հիմք ընդունելով անցկացված աուդիտի ուսումնասիրությունները, համաձայն որոնց՝ ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել մի շարք ֆինանսական խախտումներ:
Անի Կարապետյան


