▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար ենք մենք գումար մուծում, թղթի կտորի՞

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ժամանակին մեր կառավարությունը փայլուն որոշում ընդունեց։
Ավտոմեքենան կարող ես տեխզննում չանցկացնել(առանց այդ էլ ոչ ոք չէր անցկացնում) բայց կտրոնի գումար պարտավոր ես մուծել։
Հիմա տեխզննում հասկացողությունը վերացել է,ամենաանսարք ավտոմեքենան կարող է երթևեկել ու այստեղից էլ նաև մեծաքանակ մանր ու մեծ ավտովթարները։Կառավարությունը մեզ չի պաշտպանում անսարք ավտոմեքենաներից,չի նվազեցնում վթարի ռիսկերը։Բայց փողը էս էլ քանի տարի պարտաճանաչ գանձում է,դեռ ուշացնելու դեպքում էլ տուգանում։
Ինչի համար ենք մենք գումար մուծում։
Թղթի կտորի։
Էսքան տարի մուծել ենք։Գուցե հերիք է մեզ վրա թուղթ ծախեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее