▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչը կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդն՝ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:

 


 

 

 

 

 

 

 

 

Զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: 
Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը: 
Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում:

Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների:

Նշենք, որ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին ընդունվել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее