▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկի գրպանի համար աշխատած լրագրողները աշխատանքից կհեռացվեն...Աստղաբան

Ըստ աստղաբանության՝ 2026 թվականը սկսվելու է փետրվարի 2-ից։ Աստղաբան Լուսյա Հակոբյանն ասում է, որ, չնայած այս տարի հրեղեն ձիու տարի է, սակայն, ինքը ոչ մեկին չի պարտադրում այս կամ այն գույնի հագուստ կրել, սեղանն այս կամ այն ձև զարդարել. «Քանի որ աշխարհում գաղափարները, մտածելակերպը փոխվել է և գնալով ավելի է փոխվելու, ամեն մարդ ինքնուրույն դա պետք է որոշի, ինքնուրույն մտածի։ Իսկ որպեսզի ճիշտ մտածի, պետք է լինի գրագետ, ոչ թե մտնի ու ֆեյսբուքյան «հիմարություններ» կարդա։ Ով ինչ ունի, թող հագնի, նախընտրելի է նորը, թեկուզ էժան լինի։ Աշխատեք, սակայն սև չհագնել, այն ճգնելու գույն է։ Մեր ժողովուրդը շատ է սիրում սև հագնել, պետք չէ։ Տարին տաք տարի է, տաք գույներ կրեք»։

Այսօր.am-ն է նրա հետ հարցազրույց ներկայացրել ու նշել․ «Աստղաբանը շեշտեց՝ սկսվում է ընտանիք, ծնող, երեխա հարաբերությունների շրջան. «Փետրվարը համարվում է խավարումների ամիս։ Փետրվարի 17-ին կլինի արևի խավարում։ Խավարում նշանակում է կատալիզատոր, հինը ջնջվում է, նորն է սկսվում։  Տարին մտնում ենք Ջրհոսով, որը խորհրդանշում է  պապիկի, ով մի ձեռքով կենդանի, իսկ մյուսով մեռած ջուր է թափում։ Այդ ջուրը պետք է հոսի, հոսելու տեղ ունենա, եթե չհոսեց, նեխելու է։ Դա նշանակելու է նեղություններ, հիվանդություններ։ Որպեսզի քո կյանքը ճիշտ դասավորվի, այդ ջրին ճամփա տուր»։

Ըստ Հակոբյանի՝ 2026 թվականի հուլիսից նոր թափ են առնելու նորարարությունները, շփումները. «Ամբոխներ կհավաքվեն, մի քիչ հեղափոխական բաներ կլինեն, բայց աշխատեք դա չլինի։ Հիմա Հայաստանը շատ ճիշտ ուղի է բռնել։ Իսկ տիեզերքն ասում է՝ որ երկիրը ճիշտ ուղի է բռնում, էնտեղ վատ բաներ  չեն լինում։ Աշխարհը պատերազմի մեջ է։ Մեր հարևան երկրներում էլ լավ բաներ չեն լինելու, երկնային աղետներ են սպասվում՝ հատկապես հրդեհներ ու ջրհեղեղներ։  Այդ ամենը մեր գլխի վրայից թռնելու է, մեզ չի կպնի։ Ցավալի է, որ մարդիկ իրար չեն հասկանում, իրար շատ վատ են վերաբերվում»։

Լուսյա Հակոբյանը խորհուրդ է տալիս չհավատալ ոչ մի ինֆորմացիայի. «Լրատվականները շատ սխալ բաներ են անում։ Ովքեր հանուն շահի կամ հանուն գրպանի բան են արել՝ իմանալով, որ դա սխալ է, այդ  լրատվականներին, անձնավորություններին էլ լավ բան չի սպասվում, կարող է աշխատանքից  դուրս գան։ Նրանց սպասվում են նաև պախարակումներ։ Փոփոխություններ կլինեն փաստաբանների, դատավորների շրջանում, կադրային մեծ փոփոխություններն կլինեն։

Տուրիզմի վիճակը լավ չի լինելու, հոգևորականների հետ այս պայքարը դեռ երկար կտևի՝ երևի մեկ տարի։ Այն հոգևորականը, ով իր տեղում չէ, ով իր ուխտը դրժել է, նրա հետ վատ բան է կատարվելու, մինչև անգամ առողջականի մասով։

Պատերազմ չի լինելու, տարին շատ խաղաղ կդիմավորենք։ Մինչև ապրիլ ամիսը հանգիստ ապրեք, ոչ մի վատ բան չկա, սահմանների հետ էլ տհաճ բաներ չկան։ Մեր սահմանների մասով ինչ ասեն, չհավատաք։

Մարտի 3-ին կլինի Լուսնի խավարում»։

Նրա խոսքով՝ կախված նրանից, թե մարդն իրեն ինչպես կպահի փետրվար ամսին, այդպես էլ կանցկացնի մարտը։

«Ահագին մոլորակներ են փոխվելու։

Ստրկական վիճակից դուրս եկեք, զոհաբեր լինելու վիճակից դուրս եկեք։ Ամենքդ մտածեք ձեր մասին, հաղթում է այն մարդն ու պետությունը, ով ունի գիտելիք։ Մեր թշնամի պետություններն ուզում են հայի մեջքը կոտրել, իսկ ո՞ւմ մեջքն է կոտրվում՝ ով անգրագետ է։

Տարվա կորիզը դատաիրավական համակարգն է, որը ես այդքան ասել եմ՝ փոխեք։ Այս տարի մաքրում, զտում կլինի ոլորտում։ Ով իր տեղը չի եղել, ով հանուն գրպանի սխալ բաներ է արել, ուրիշի դուդուկի տակ է պարել, իրենք մաքրվելու են։ Իրենք հատուցում են ստանալու իրենց արածի համար։ Ով ինչ-որ մեկին ցավ է տվել, իր պատիժն ահավոր է լինելու»։

Աստղաբանը նշեց, որ 30 տարի է՝ Հայաստանը գտնվում էր Պլուտոն մոլորակի տակ և ինչքան վատ բան կար, հենց այդ պատճառով էր մեզ հետ լինում. «Վերջապես, այդ անկարգ Պլուտոնը մեզ հանգիստ թողեց։ Բայց Ռուսաստանի վիճակն է վատ լինելու և դա մոտ 20 տարի տևելու է։ Ով էլ կպնի ՌԴ-ին, այդ երկրին տանելու է ճահիճ։

Ուզում եմ կարևոր մի բան ասել՝ չգայթակղվել ոչ մի բանով ու ոչ մեկով։  Ամիս տևող ծրագիր է գնալու՝ դեկտեմբերի 13-ից սկսած։  Հիվանդություններ կլինեն արյան ու վերջույթների հետ կապված, նևրոզներն ու դեսպրեսիաներն էլ անխուսափելի կլինեն։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը, ոչ մի հակառակ բան մի արեք։ Աշխատեք ստի կողմը չգնալ, սուտը շատ է լինելու։ Ով նման կերպ վարվեց ու ապրեց, շնչուղիների շատ լուրջ խնդիր է ունենալու»։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Հակոբյանն ասաց, որ իշխանափոխություն չի տեսնում. «Ընտրությունները նորմալ կանցնեն, բայց կեղծիքներ էլ կլինեն։ Պրովոկացիոն բաներ շատ կլինեն։ Չեմ կարծում, որ իշխանափոխություն կլինի։ Կարող եմ մի բան վստահ ասել՝ անցածը հետ չի գա։ Անցյալի դաշտը պետք է մաքրվի։ Նոր մտքեր, գաղափարներ. սա է մեզ սպասվում»»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее