▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ որ մարդիկ դեզինֆորմացիա են տարածում. Նիկոլ Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ով ուղիղ եթեր էր մտել։ Նա տեղեկացրեց, որ շարժման տարբեր փուլերում ինչ որ մարդիկ հանդես են գալիս տարբեր դեզինֆորմացիա տարածելով.

«Ինչ որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե մենք այս ենք որոշել, թե մենք այն ենք որոշել, այս ենք անելու, այն ենք անելու։ Ես խնդրում եմ հաշվի առմել միայն ու միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետև բացի մեզնից, որևէ մեկն իրավասու չէ անել հայտարարություններ, մեր ծրագրերի և նպատակների մասին։ Երեկ, այսօր, մենք հայտարարություն ենք արել առաջիկա անելիքների մասին և մյուս օրվա անելիքների մասին։ Հայտարարություններ իրավասու են անել միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչները։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ առաջիկա ձեր անելիքը հետևյալն է. ժամը ուղիղ 17.00-ին Ֆրանսիայի հրապարակից մենք երթ ենք սկսում, իսկ Ժամը 19.00-ին հանրահավաք  սկսում Հանրապետության հրապարակում։

Խնդրում եմ հաշվի չառնել որևէ հայտարարություն, որը մեզ վերագրում է պլանների փոփոխություն:

Իսկ թե ինչ նրբություններով այդ գործընթացը կկազմակերպենք,  կախված է քաղաքական իրավիճակի կոնկրետ նրբություններից։ Տրամադրեք ձեզ հաղթանակի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее