Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը տարբեր առևտրի կետեր է այցելել ու տեսել, որ մարդիկ ամանորյա գնումներ են կատարում՝ կաշվից դուրս գալով:
«Մարդիկ վասալի կարգավիճակում են գտնվում, անճար են: Մենք չունենք միջին խավ, դա ավելի շուտ այսպես ասած «ոչինչ» խավն է, որը կարողանում է լողալ: Պետք չէրմեծ գործարանները մասնատել, տալ սրան-նրան: Դրանք պետք է պետության ձեռքում մնային ու հիմա բյուջեն լցված կլիներ: Իսկ հիմա ով ինչ ուզում՝ անում է: Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, մեր մոտ էլ պետք է թանկանա՞ր: Ո՞վ է ասում, չէ՞ որ պետությունը պետք է այլընտրանք ունենա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանն էլ նկատեց.
«Կարագի թանկացման հետ խանութներում դրա անվան ներքո ինչ ասես հայտնվեց: Ոչ կարագ է, ոչ մարգարին, ոչ սպրեդ: Մտել եմ Երևանի խանութներից մեկը, կարագի արժեքը 1200 դրամ էր գրված: Հարցնում եմ՝ սա ի՞նչ է, պատասխանում են, թե բուսական կարագ: Ասում եմ՝ բուսական կարագ չկա, կա բուսական յուղ: Սա է մեր շուկայի վիճակը»:
Անի Կարապետյան


