▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են քննարկել Արարատ Միզոյանն ու գործընկերները Արցախի նախագահի հետ. նրանք Ստեփանակերտում են

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյանիր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք։

Հանդիպեցինք և անկեղծ ու կարևոր քննարկում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ֊ը և ՀՀ Զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը։

Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորությսւններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»։

Կարդացեք նաև` Ֆռցնելու, խաբելու կարիք չունենք, ժողովուրդը երբ էլ կանգնի, իշխանափոխություն կլինի. Արարատ Միրզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее