«Ես ի՞նչ իմանամ, թե ինչ կլինի, ով իմանա՝ ինչ կլինի մի տարի, մի ամիս հետո։ Ոչ մեկը չի կարող էսօր ասել, թե ինչ կլինի»,- այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը 2026-ին կվերընտրվի։ Անդրադառնալով հարցին, թե ում է տեսնում` որպես երկրի առաջնորդ, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Ինձ»։ Հարցին, թե ինչպես է լուծելու խնդիրները երկրում ստեղծված այս իրավիճակում, Նազարյանը պատասխանեց․ «Կոշտ միջոցառումներով, շատ կոշտ։ Շատ-շատ միջոցառումներ կան, որ պետք է անել, որ այս երկիրը խելքի գա, բայց առաջինը սկսելու եմ մանկապարտեզից ու դպրոցից»։ *** |
«Ամոթալի եմ գնահատում ամբողջը՝ ծայրից ծայր»,- այս մասին «ԱրմԼուր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ քաշքշուկներին ու հայհոյախառն արտահայտություններին։ Հարցին՝ արդյո՞ք Արսեն Թորոսյանի պահվածքը պատգամավորին վայել է, Նազարյանը պատասխանեց՝ ոչ։ Պատգամավորի կարծիքով՝ այդ հարցում անելիք ունի ոչ թե դատախազը, այլ հանրությունը․ «Հանրությունը պետք է գնահատական տա։ ԱԺ-ն հայհոյելու տեղ չէ։ Ես չեմ ուզում, որ դոգիզմը հաղթի Հայաստանում։ Հույս ունեմ՝ սա վերջին խայտառակությունն էր ԱԺ-ում»։ |
«Ինձ եմ տեսնում երկրի առաջնորդ»․ Գեղամ Նազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее