Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Սպասվող «պատարագից» առաջ՝ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է տեղակայել Հովհաննավանքի տարածքում։
|
«Հանգստություն ունե՞ք, որ մասնակցում եք կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարագին»,- դիմելով Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանին՝ հարցրեց լրագրողը։ Վարդանյանն ասաց, թե ունի, այլապես իրեն ոչինչ չէր կարող ստիպել այստեղ գտնվել։ «Հարց է, թե կարգալույծ եղած հոգևորականն ո՞ւմ կողմից է կարգալույծ եղած։ Երբևիցե Կտրիճ Ներսիսյանին չեմ ընկալել որպես կաթողիկոս։ Չեմ կարծում, որ ինքն իրավունք ունի նախ զբաղեցնի կաթողիկոսի աթոռը ու նման մարդը, ով զբաղվում է սրբապղծությամբ, կարող է ինչ-որ մեկին կարգալույծ անել»,- նշեց նա։ *** «Եկեղեցին էլ պառակտեցինք սևերի ու սպիտակների, սենց պառակտելով ո՞ւր ենք գնում»,- Հովհաննավանքում դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ո՞վ ա պառակտում, եկեղեցին․ պառակտում ա էն մարդը, ով ուխտադրժության բոլոր մակարդակները խախտել ա ու պղծել ա, էդ մա՞րդը, թե՞ մենք, որ ասում ենք՝ էդպիսին չպիտի լինի մեր եկեղեցին»,- ասաց նախարարը։ «Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»,- հարցրեց լրագրողը։ Պապոյանն ասաց՝ փիլիսոփայական հարցերի չի պատասխանում․ «Արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել, ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մյուսում՝ աստվածային»։ *** «Եկել եք կարգալույծ քահանայի կողմից մատուցվող պատարագին մասնակցելու»,- Հովհաննավանքում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հարցրեց լրագրողը։ «Սխալ եք։ Կարգալույծ քահանայի պատարագին մասնակցում են նրանք, ովքեր գնացել են Կտրիճ Ներսիսյանի մատուցածը լսելու»,- նշեց պատգամավորը։ Հարցին՝ երբևէ չեք մասնակցե՞լ Գարեգին Երկրորդի մատուցած պատարագին, ասաց՝ Գարեգին Երկրորդ անունով հոգևորական այս պահին Հայ առաքելական եկեղեցում չկա, կա Կտրիճ Ներսիսյան։ |
Դիտեք նաև՝
|
«Ժողովրդավար երկրում մեզ չեն թողնում առաջ գալ ու հարցեր տալ։ Կխնդրենք՝ մոտենալ»,- Հովհաննավանքում դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց լրագրողը։ «Քանի՞ ժողովրդավար երկիր գիտեք, որ լրագրողն ուր ուզենա՝ մտնի, նկատի ունեմ՝ անցնի այս պատնեշը»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։ Լրագրողների հարցերը վերաբերվում էին կարգալույծ հռչակված հոգևորականի մատուցած պատարագին։ |
|
«Մենք ուզում ենք ազատ, անկախ Հայաստան լինի, ոչ թե Կիրիլի հավկիթներից կախվեք․ հերիք ա, ամոթ ա, սիրեք ձեր հայրենիքը, Հայաստանը, ոչ թե ռուսի․․․․»,- դիմելով լրագրողներին՝ Հովհաննավանքի բակում ասաց կանանցից մեկը։ Փաշինյանի աջակիցները վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում լրագրողների հասցեին։ «Մտել եք եկեղեցի, դուրս եք եկել, այսպիսի բառապաշարո՞վ եք»,- արձագանքեցին լրագրողները։ *** |
||||
|
«Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը պատիվ է»,- Հովհաննավանքի բակում, լրագրողի հետ բանավեճի ժամանակ, ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ պատասխանելով՝ «ձեր քաղաքական հայրը Նիկոլ Փաշինյա՞նն է» հարցին։ Ավելի վաղ, խոսելով ընտրությունների մասին, պատգամավորն ասել էր, որ 2026-ին ստանալու են ՀՀ քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Լրագրողը հարցրել էր՝ «Մուկուչյանին կանչելու եք թվանկարչությամբ զբաղվի՞, իրեն այդպես էիք ասում»։ «Ձեր քաղաքական հայրերի ձեռագիրը մեզ չվերագրեք»,- պատասխանել էր պատգամավորը։ «Իմ քաղաքական հայրը ո՞վ է, խնդրում եմ չվիրավորել»,- արձագանքել էր լրագրողը։ «Մենք լեգիտիմ ընտրություններով ենք ստանալու ժողովրդի ձայները»,- նշել էր ՔՊ-ականը։ Դիտեք նաև՝ |
||||
|
«Ինքը պետք է հասկանա, որ իր գործողությամբ, իր ընդեղ լինելով, վնաս է տալիս Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,- լրագրողների հետ զրույցում, խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի մասին, ասաց ԱԺ նախագահը։ Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում կաթողիկոսին հեռացնել, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինքն իրա տեղում չի գտնվում, պետք է հեռանա։ Չեմ ուզում դրա մասին խոսել։ Ինքը քաղաքական լավ հոտառություն ունենցող մարդ է, պետք է գիտակցի, որ պրոցեսը չի կանգնելու։ Հայկական ասացվածք կա՝ դանակը ոսկորին հասնելու։ Իրա նպատակը՝ դանակը ոսկորին հասնի՞, նոր հասկանա, որ պետք է ինքնակամ հեռանա՞։ Բարիդրացիական վերաբերմունք ունենալով կոչ եմ անում՝ գիտակցի, չբերի, հասցնի էն պահին, որ այլընտրանք չունենա»։ *** |
||||
|
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ եկեղեցի գնալը դարձել է աշխատանքային պարտականություն... ***
|


