▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ նեղ շրջապատում հայտնիներ չկան. Մարիամ Ադամյան

 

BlogNews.am-ը գրում է. Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ադամյանը 24 տարեկան է, ծնվել է Երևանում։ Մարիամը հանդիսատեսին հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, թատրոնի հանդիսատեսին նա հայտնի է մի շարք կերպարներով։ Դերասանուհին այժմ խաղում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում։ Կայքը հետաքրքիր զրույց է ունեցել երիտասարդ դերասանուհու հետ։

-Մարիամ, դու հայտնի դարձար «Բախտաբեր» սերիալով, որտեղ կրկին դրական կերպարով էիր ներկայանում։ Հայկական իրականության մեջ դերասանները ցանկանում են միշտ դրական կերպարով ներկայանալ, քանի որ հանդիսատեսը դերասանին ընդունում է ըստ կերպարի։ Սակայն դերասանի համար կարևոր դպրոց է տարբեր կերպարներ խաղալը։ Չե՞ս ցանկանում նաև այլ, բացասական դերեր էլ խաղալ։

-Շատ-շատ եմ ուզում, բայց պետք է առաջարկ լինի, որ մտածեմ այդ մասին։ Այսքան ժամանակ ինձ չեն առաջարկել բացասական կերպար խաղալ, ես նույնիսկ զայրանում եմ դրանից։ Չեմ կարծում, որ բացասական կերպար կերտելն ավելի բարդ է, քանի որ բացասական հերոսի գույներն ավելի շատ են, քան դրականինը։

Ինչ վերաբերում է կերպարը նույնացնելուն՝ ցավոք, մեր հասարակությունը դեռ այդպես է անում, ինչը շատ սխալ է։ Դեպք է եղել, երբ մոտեցել են բացասական դեր խաղացող դերասանին ու ապտակել՝ չհասկանաով, որ դա ուղղակի կերպար է։

-Տաբուներ ունե՞ս՝ օրինակ՝ այս կերպարը չեմ խաղա, բայց տեսարանում չեմ խաղա։

-Ինձ դեռ չի եղել այդպիսի առաջարկ, բայց ես միշտ մտածում եմ՝ սա ինձ ի՞նչ կտա, ես ինչ ձեռքբերում կունենամ՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես դերասան։ Եթե պետք է էներգիա տաս ու ոչինչ չստանաս, ինչո՞ւ պետք է անես դա։ Եթե պետք է, բաց տեսարան կխաղամ, բայց ես Հայաստանում դեռ չեմ նկատել մի նախագիծ, հանուն որի արժե խաղալ բաց տեսարան։ Բաց տեսարանը, համբույրի կտորը պետք է անհրաժեշտություն լինի, ոչ թե հանդիսատես գրավելու միջոց, ինչը հաճախ անում են՝ օգտագործելով դերասանին որպես գովազդ։ Երբ նայում ես եվրոպական ֆիլմերը, տեսնում ես, որ բաց տեսարանն ուղղակի զգացմունքների առումով անհրաժեշտ էր։

-Հիմա խաղում ես Սաթենի կերպարը։ Որքանո՞վ է քեզ համար հետաքրքիր խաղալ այս դերը։

-Ընտանիքի փոքր աղջկիկն է, դրական, ուրախ, գիժ կերպար է։ Արդեն զգում եմ, որ սիրվել է հանդիսատեսի կողմից, քանի որ հաճախ եմ քայլում Երևանով ու լավ արձագանքներ եմ ստանում։ Սերիալներում հաճախ են ընտրում դերասաններին «սազող» կերպարներ։ Իմ դեպքում էլ ինչ-ինչ գծեր ընդհանուր են, հարազատներս, ովքեր նայում են սերիալը, ասում են՝ այս աղջիկն ինչ նման է քեզ։ Կան նաև երանգներ, որոնք ընթացքում կգտնեմ։

Հաճույքով եմ գնում նկարահանումների և կերտում այս կերպարը, քանի որ համով տիպ է։ Եթե մի բան ուզում է իրենը լինի, ամեն ինչ անում է՝ դրան հասնելու համար, սակայն ոչ վատ քայլեր։ Մի շատ կարևոր բան կա, որ սիրում եմ կերպարիս մեջ. նա ազատ աղջիկ է, բայց ոչ գռեհիկ։ Ռեժիսորի հետ կերպարն այնպես ենք մշակում, որ իր ազատությունը չդառնա լկստվածություն։

-Իսկ դու որքանո՞վ ես ազատ, քեզ համար ի՞նչ է ազատությունը։

- Ես իմ տեսակով փակ մարդ չեմ, ազատ եմ, շատ շփվող։ Իմ կյանքում կան սահմաններ, որոնք ես չեմ անցնի, ու դա բացարձակ կապ չունի ազատության հետ։ Մարդիկ սխալ են հասկանում ազատության սահմանները. ազատ է այն մարդը, ով ներքուստ է ազատ, ինքն է որոշում՝ ինչով պետք է զբաղվի, ինչ է ուզում անել, ինչ՝ ոչ։ Երբ որոշեցի ընդունվել Թատերական, ոչ ոք չխոչընդոտեց ինձ, որովհետև ես դաստիարակվել եմ այնպես, որ ես եմ որոշում իմ անելիքները։ Կան աղջիկներ ովքեր իրենց ընկերների ու ընկերուհիների հետ դրսում շատ վատ վարք են ունենում, բայց երբ հերփը հասնում է Թատերական ընդունվելուն, ծնողները դեմ են, իրենց դա հարիր չէ։

Իմ կայնքի որոշումները ես եմ կայացրել։ Դա արդեն խոսում է այն մասին, որ ես տեսակով ազատ մարդ եմ։ Ներքուստ կաշկանդող ոչինչ չունեմ, բայց կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее