▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻԼԻՊ-ը սպառնացել է սպանել 350 հազար երեխայի

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը սպառնացել է եթե Մոսուլի բնակիչները փորձեն փորձեն փախչել քաղաքից, կսպանեն շրջափակման մեջ գտնվող 350 հազար երեխաներին: Փրկարար խմբերը հայտարարել են, որ ներկայումս շուրջ 350 հազար երեխա շրջափակված է ԻԼԻՊ-ի կողմից և ահաբեկիչները սպառնացել են սպանել նրանց: «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը հայտարարել է, որ Մոսուլի արևմուտքում թակարդն ընկած 750 հազար խաղաղ բնակչության կեսը երեխաներ են և եթե ընտանիքները փորձեն փախնել քաղաքից, կսպանվեն իրենց երեխաները: Այդ տարածքի բնակչության կյանքին սպառնում են հրետանային հարձակումներն ու պայթյունները.հաղորդում է իրանական parstoday կայքը: Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց երեք ամիս անց, մարդկային ճգնաժամ է տիրում քաղաքի արևմտյան հատվածներում և հավանաբար Իրաքի բանակի այդ տարածք մուտք գործելով, կավելանա խաղաղ բնակչության կորուստների թիվը: Շուրջ երեք ամիս առաջ, Իրաքի տասնյակ հազար բանակայինների ու ոստիկանության ուժերի, քուրդ փեշմարգաների և հավաքազորային ուժերի մասնակցությամբ, մեկնարկել է Մոսուլի ազատագրման գործողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее