▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը ցավակցել է Իլհամ Ալիևին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանում մահացած երկամյա Զահրա Գուլիևայի շուրջ տրագիկոմեդիա է...Ադրբեջանական իշխանութունները երեխայի մահը վերածեցին մեծ շոուի,որը տարրական ձախողվեց... Ձախողման հետևանքով էլ ապշերոնյան բռնապետը մի հիմարության հետևից մյուսն է կատարում...
Այսպես,հուլիսի 7-ին Զահրայի մահվան կապակցությանբ Իլհամ Ալիևին իր ցավակցություններն է հայտնել, չզարմանաք,Գյանջայում գործող Նիզամիի միջազգաին կենտրոնը...Մի կառույց,որն ամբողջությամբ վերահսկվում է Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից...Հիշեցնեմ,որ այդ կառույցը նաև Բաքվի նավթախավիարային դիվանագիտության մասն է կազմում..Այդ կենտրոնի համանախագահներն են մի շարք արևելաեվրոպական երկրների նախկին նախագահները,որոնք իրենց հարազատ երկրներում վաղուց անցած լինելով պատմության գիրկը և չունենալով ֆինանսներ վաստակելու այլ միջոց,անդամագրվել են Իլհամ Ալիևի կողմից ստեղծված այս կենտրոնին՝ բավական լավ գումարներ են վաստակում և մի լավ շրջագայում ադրբեջանցիների հաշվին...
«Զահրայի կազուսից» հետո,երբ պաշտոնական Բաքուն սպասում էր համաշխարհային մասշտաբի հակահայկական հիստերիա,սակայն բացի Թուրքիայից և Պակիստանից ոչ ոք չդատապարտեց Հայաստանին,իսկ շատ երկրներ և միջազգային կառույցներ չցավակցեցին Իլհամ Առաջինին,Ադրբեջանում որոշեցին ցավակցողների և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողների թիվն ավելացնելու համար նաև ցավակցել սեփական երկրի տարածքում և իշխանությունների կողմից վերահսկվող կառույցների անունից...Այսինքն,ստացվում է,որ Իլհամ Ալիևն ինքն իրեն է ցավակցել...
Կարծում եմ,ցավակցողների և Հայաստանին դատապարտողների պակասը Ալիևի աշխատակազմը կարող է,օրինակ, լրացնել նաև երկրի փոխնախագահի,

«Հեյդար Ալիև հիմնադրամ»-ի,ադրբեջանական նախարարությունների, պետական կառույցների Գյանջայի, Մինգեչաուրի, Գաբալայի, Բաքվի շրջանների գործադիր իշխանությունների,Ադրբեջանի տարածքում գործող դպրոցների և այլ հաստատությունների,Ալիևների դերձակների, վարորդների, մաքրողների և այլնի անունից Հայաստանին դատապարտող և Ալիևին ցավակցող հայտարարություններով...Թող Ալիևն ուրախանա,որ հայերին այդքան դատապարտող և քննադատող կա,ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողներ...Ջհանդամը,որ դրանք ադրբեջանական կառույցներ են և հատկապես Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներն են կամ նրանց սպասարկողներ...

Ծիծաղելի է...Բայց սա արդեն աբսուրդի ժանրից է...Իլհամ բաբայի մոտ մարազը խորանում է...Ո՞նց կարող էր մարդն իր կողմից վերահսկվող կառույցի անունից ինքն իրեն ցավակցել...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее