▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր

2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։
Բանկը ներկայացնում էր Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Նա նաև մասնակցեց տարածաշրջանային բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրի ձևավորող հիմնական մարտահրավերների, ռազմավարությունների և հաջողության օրինակների մասին։


IDBank-ի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության, տարածաշրջանային գործընկերության զարգացման և ֆինանսական ծառայությունների նորարարական մոտեցումների նկատմամբ հանձնառությունը։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես միանալով BACEE-ին՝ բանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային ֆինանսական համայնքում և նպաստել զարգացող շուկաներում բանկային համակարգի ապագայի վերաբերյալ երկխոսությանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее