▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հսկայական փող է ձեր միջոցով գնում...Կարեն Կարապետյան

Կառավարությունում սկսվել է գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Երեկվա հաշվետվությունները լսելուց հետո վարչապետն անդրադարձել է 2016 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին, կարևորել գերատեսչություններում օպտիմալացման շարունակությունը, իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը, միջոցների արդյունավետ օգտագործումը և նշել. «Ի՞նչ եմ ցանկանում նշել, որը յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է հաշվի առնի. բոլորիս մոտ կա ձևավորված տպավորություն, որ այն միջոցները, որոնք ծախսում ենք՝ շատ ավելի հեռու են այն իդեալականից կամ օպտիմալից, որոնք պետք են: Բայց, թերֆինանսավորման պայմաններում մեր գերատեսչություններում մենք ունենք ավելի ծախսված փող՝ այն խնդիրները լուծելու համար, որոնք մեր առջև դրված են: Հսկայական փող է ձեր միջոցով գնում, վերջում մենք պե՞տք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ, ո՞րն է մեր նեղ տեղը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее