
Երեկվանից համացանցում բուռն և տարատեսակ քննարկումների առիթ է դարձել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը` «Գավառական խնջույքների թամադա Հրանտ Թոխատյանին մշակույթի պալատն են տվել» վերնագրով:
Փոստանջյանը նշում էր, որ Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատն առանց մրցույթի և երաշխիքների «նվիրել են» Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, որը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, չի իրականացրել որևէ ծրագիր:
Asekose.am-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց զրուցել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց:
«Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, սակայն որևէ բան չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց դերասանը:
Կարդացեք նաև` Տա Աստված, որ մի օր էլ իմ քաղաքն ինձ ասի՝ Գիտե՞ս, տղա ջան, ես էլ քեզ եմ սիրում. Հրանտ Թոխատյան


