
1in.am-ը գրում է. Հրաչյա Հարությունյանին երեկ առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա, նա Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ տեղափոխման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծված են, Հարությունյանին ասվել է, որ նա տեղափոխվում է Հայաստան:
«Առաջին քայլն արված է: Սպասում ենք արդեն նրա տեղափոխմանը»,- ասել է Մարտիրոսյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


