
Hraparak.am-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզային ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին։ Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը․ «Այո, երեկ երեկոյան եմ զեկուցագիր գրել»։
Արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հովիկ Աբրահամյանի քաղաքական որոշումով, հիշեցնենք, որ երկու օր առաջ Արգամիչը հայտարարեց ՀՀԿ-ից դուրս գալու մասին․ «Դա իմ որոշումն է, ավելին չեմ կարող ասել» ,-պատասխանեց Արսեն Աբրահամյանը։ Արսեն Աբրահամյանը մինչեւ անցած տարի հոկտեմբերի կեսերը հարազատ մարզի՝ Արարատի մարզային ոստիկանության պետն էր։ Նրա անունը շոշափվել է մի շարք աղմկահարույց պատմություններում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


