▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննեսին հանդիպելու նախորդ օրը էնքան վատ էի, որ ինձ թվում էր չեմ լուսացնի…DJ Վակցինա

Արուսիկ Մկրտչյանը, ով հանրությանն առավել հայտնի է DJ Վակցինա բեմական անվամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հովհաննեսին հանդիպելու նախորդ օրը էնքան վատ էի, որ ինձ թվում էր չեմ լուսացնի…

Հիմա հերթով պատմեմ))) Հանդիպման նախօրեի առավոտյան լեղապարկիս քարերից մեկը ընկել էր լեղածորանի մեջ ու սարսափելի ցավ էր տալիս, հիշում եմ էտ օրը 8 հատ նոշպա էի խմել, հիվանդանոցում ստորագրել էի, որ հրաժարվում եմ շտապ վիրահատությունից, որովհետև չէի կարող «քաշել» 2 գործընկերներիս՝ ցերեկը Սեգաֆրեդոյի հեծանվավազքն էր, երեկոյան՝ հարսանիք․․․

Ու ես տենց պրիստուպների մեջ զինվորին հարիր կեցվածքով գնացի և այդ 2 միջոցառումներն էլ անցկացրի։ Տանջալից ցավի միակ ապացույցը աչքերիս կարմրությունն էր, էտ էլ ակնոցով քողարկել էի․․․

Հարսանիքից վերադառնալով տուն, միտքը մեկն էր՝ տեսնես կենդանի կմնամ մինչև առավոտ, թե լեղապարկս կպայթի և արյան վարակում կստանամ…. Եվ ևս մեկ միտք կար՝ էնքան հոգնած եմ, էնքան կուզեմ վաղը գնամ հիվանդանոց ու ինձ ինչ որ մեկը գրկի….

Հաջորդ օրվանից  Հովհաննես Ամիրյանը հրաշքով հայտնվեց և գրկեց ինձ…. 

Սիրում եմ Քեզ շատ»։

Դիտեք նաև՝

***

***

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее