Անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի»,- ասել է Տեր Եսային։
Նրա խոսքով, Հովհաննավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական և օրինական ճանապարհով միայն։
| Դիտեք նաև՝ | 
 
      


 
           
             
             
             
             
            