▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 1-ից հայաստանցիները վարորդական վկայականներով չեն կարող աշխատել ՌԴ-ում. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Մինչ այժմ որեւէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:

Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում»:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее