«Մենք պետք է կրկին փակեինք ճանապարհ։ Սակայն երեկոյան համապատասխան մարմինները զանգահարեցին, որ առավոտյան մեզ կընդունի փոխոստիկանապետ Հակոբյանը։ Երբ հանդիպեցինք փոխոստիկանապետի հետ, նա դրական լուծում տվեց, մեզ վստահեցրեց, որ 25 համարի ավտոբուսը հասնելու է Պռոշյանի մուտք»,- Կառավարության շենքի դիմաց ասաց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը։ Պռոշյանցին նշեց, որ այսօր Կառավարության շենք գալու պատճառն այն է, որ լուրեր են շրջանառվում, որ «Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի ավտոբուսի աշխատանքը։ «Երևի ուզում է գիծը ամբողջությամբ իրենով անել։ Այսօր մեր հորդորն ու պահանջն ենք ուզում հղել «Մուլտի տրանս» ընկերության ներկայացուցիչներին՝ հեռու մնացե՛ք նման բոյկոտներից, այլապետ պռոշյանցին թույլ չի տա, որ ձեր 277 համարի տրանսպորտը մուտք գործի Պռոշյան»,- նշեց նա։
Դիտեք նաև՝
***