▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցն իրենց երկիր

Հոլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը Հոլանդիա ողջունելի չէ: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նախատեսված է հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին: Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее