▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոգևորականների անկողիններում ռեվիզիա անելու փոխարեն արձագանքիր շեֆիդ տիրոջ հայտարարությանը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողորմելի Վահագն, Ալիևի այս զառանցանքին պատասխանիր, ոչ թե տերտերների անկողինները մտի․
Ա՛յ ողորմելի քայլիստ Վահագն, կարգալույծ եղած և ստախոս ինչ֊որ նախկին հոգևորականների զառանցանքների հիման վրա Մայր Աթոռին դեբիլ հարցեր ուղղելու ու հոգևորականների անկողիններում ռեվիզիա անելու փոխարեն արձագանքիր շեֆիդ՝ Նիկոլի տիրոջ՝ Ալիևի այս հայտարարությանը... Թե՞ վախենում ես ծպտուն հանես...
Չեմ զարմանա, եթե ձեր դավաճանական թիմով ձեր ընտրազանգվածին համոզեք, որ Ալիևը ճիշտ է, որ Սևանա լիճը դա իրականում Գյոյչան է և նախկիններն են անունը Սևան դրել...»։

«Չեմ զարմանա, եթե ձեր ընտրազանգվածին համոզեք, որ Ալիևը ճիշտ է»

***

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել էր.

«Կարգալույծ կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը չի հանդարտվում։ Նա որոշել է խայտառակվել մինչև վերջ։
Հիշեցնեմ, որ արդեն երկու-երեք շաբաթ է, ինչ նախկին հոգևորականը հրապարակային կերպով հայտնել է, որ Նաթան արքեպիսկոպոսը սիրահետում է ճեմարանի ուսանող պատանի տղաներին։ Այս հարցի շուրջ կարգապահական վարույթ մինչև հիմա չկա, բայց դրա փոխարեն հիմա էլ փորձում են իրենց պիղծ ձեռքերը երկարացնել դեպի Տեր Թադե։
Ձեր պղծությունը սահման ունի՞։ Պատրաստվո՞ւմ եք վերջապես պատասխանել՝ ճեմարանում տղա պատանիներին սիրահետող արքեպիսկոպոս կա՞, թե՞ չկա։
Կտրիճը քանի՞ երեխա ունի։ Քանի՞ թոռ ունի Կտրիճը»:

Ավելի վաղ Տեր Եսային ասել էր. «Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее