▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել պատգամավոր ու պաշտոնատար այլ անձինք

NewsBook-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք: Նրանք բոլորը Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից:  ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից: ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը: Նրա տեղակալ Սամվել Մինասյանը ևս համապատասխան դիմում է ներկայացրել: Հենրիկ Աբրահամյանը` ԱԺ նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի եղբայրը ևս ՀՀԿ-ն լքողների շարքերում են: Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էլ է դիմում ներկայացրել:  Կուսակցությունը լքողների շարքերում է ՀՀ Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը: Գեղանուշ Սայադյանը, որը ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, ևս կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Արտաշատի քաղաքապետարանի 5 աշխատակիցներ ևս ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: Նրանք են` Մհեր Ավագյանը, Նելլի Ալոյանը, Մարիամ Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը և Վահրամ Ավետիսյանը:       ՀՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին վերոնշյալ անձանց` դիմումներ ներկայացնելու հանգամանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее