▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը վախից հանել են ԱԺ պետհամարանիշները

armlur.am-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները` փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Կայքին հայտնի է դարձել, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում` այդպես հարուցելով բնակչության զայրույթը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее