▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացու վարորդական վկայականը վավեր է կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էներկայացրել հայկական վարորդական իրավունք ունեցող  օտարերկրացների`  իրենց երկրների տարածքներում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` հայտնելով, որ այդ հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետք Էգդար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ՀՀ իրավասու մարմինների կողմից հատկացված ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու նպատակով ոչ մի խոչընդոտ չեն ներկայացնում:

Վրաստանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության քաղաքացիների կողմից այլ երկրի վարորդական վկայականով տվյալ երկրի տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Վրաստանում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները  տուգանել էին Վրաստանի քաղաքացի, սակայն հայկական վարորդական իրավունք ունեցող մոտ 20 վարորդի 500 լարիի չափով (100 հզր դրամ): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее