▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԿԳ նախարարությունը ռուսերենին պետական կարգավիճակ է տվել

Top-News.am-ը գրում է.

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Այսուհանդերձ, պարզվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը հայերենից բացի պետական լեզվի կարգավիճակ է տվել նաեւ ռուսերենին:

Ավարտական դասարաններն ավարտածները ստացան իրենց ատեստատները եւ հայտնաբերեցին, որ բացի հայերենից, ինչպես խորհրդային ժամանակներում, իրենց ատեստատը ոչ միայն հայերենով է, այլ նաեւ ռուսերենով:

Ով է պատասխան տալու, թե ինչու է այդպես, ով է համապատասխան պարզաբանում տալու: Վերջապես ինչու ռուսերեն, եւ ոչ անգլերեն կամ պարսկերեն կամ վրացերեն:

Եւ վերջապես, ե՞րբ ենք սովորելու ապրել պետություն ունեցող ազգի նման, արժանապատիվ կեցվածքով եւ խելամիտ քայլերով:

Հիմա ոմանք կասեն, թե էլ ինչ արժեք ունի ձեր անկախությունը, անցած տարիների տառապանքը, եթե նախկինի նման ատեստատներում նշումներն արվելու են հայերենով եւ ռուսերենով:

Ի դեպ, Պետական համալսարանը եւս դիպլոմները տալիս է հայերենով եւ ռուսերենով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее