▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ և ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակները` ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում այդ փաստը «անվավեր» ճանաչելու մասին

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են` զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում անգամ համապատասխան գրառումներ չեն լինում: Այս հարցի վերաբերյալ Asekose.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս մեզ հետ զրույցի ընթացքում նշեց.

«Այս հարցով պարզաբանում պետք է ներկայացնի Ղարաբաղի Պաշտպանության բանակը: Կարծում եմ`այսօր կլինի հայտարարությունը»: 

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ այս հարցով զբաղվում է պաշտպանական գերատեսչությունը.

«Հարցը գտնվում է պաշտպանական գերատեսչության ուսումնասիրության տակ: Այս պահին այս հարցի վերաբերյալ միայն սա կարող եմ ասել»:

Հիշեցնենք, որ, որ հարցին արդեն անդրադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը վերջերս կայացած ասուլիսում ընդամենը ասել էր, որ հարցը կուսումնասիրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее