«Օրենքով սահմանված կարգով եմ ազատվել... ոչ մի առողջական խնդիր չկա...Հետաքննություն դրեք, պարզեք, թե ինչու չեմ ծառայել»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ անդրադառնալով բանակում իր չծառայելու խնդրին:
Հիշեցնենք, որ «factor.am» կայքը մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակել էր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների մասին հոդված, որոնք այս կամ այն պատճառով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Այդ ցանկում ներառված էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան` ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին` Կարապետ Գուլոյանը:


