▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճանաչված մարզիկներն ու մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին

Ճանաչված մարզիկներն ու մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը:

«Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, աջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից, տրամադրել է ամսական գումար՝ պարգեւավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։
Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք, խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ, նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում, պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝ գրանցելով մարզական հաղթանակներ։ Մենք լիահույս ենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։

Իսրայել Միլիտոսյան- Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/
Լևոն Ջուլֆալակյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Երվանդ Գրիգորյան - Աշխարհի կրկնակի և եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ /սամբո/,
Ռոբերտ Էմմիյան - Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ, Գյումրու պատվավոր քաղաքացի / աթլետիկա/,
Հայկ Ավետիսյան – ՀՀ Վաստակավոր մարզիչ /սամբո/
Ալեքսան Կարապետյան - Աշխարհի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/,
Գևորգ Դավթյան - Օլիմպիական խաղերի մրցանակակիր , աշխարհի մրցանակակիր և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/,
Կարեն Կարապետյան - ՀՀ Վաստակավոր մարզիչ /ծանրամարտ/,
Վահան Բիչախչյան - ՀՀ Վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ /ծանրամարտ/,

Գևորգ Ալեքսանյան – ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Գյումրու պատվավոր քաղաքացի /հունահռոմեական ըմբշամարտ/,
Մանվել Սահրադյան - Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Կորյուն Մարտիրոսյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ/հունահռոմեական ըմբշամարտ/,
Մնացական Իսկանդարյան - Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակաի և եվրոպայի բազմակի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/,
Մանվել Ապիկյան - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր /հունահռոմեական ըմբշամարտ/,
Ղազարյան Մեխակ -Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ /բռնցքամարտ/,
Գարիկ Կարապետյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն , մրցանակակիր /ծանրամարտ/,
Գրիգոր Մխիթարյան - աշխարհի և եվրոպայի չեմպիոն /սամբո/,
Հովհաննես Բաչկով - Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի մրցանակակիր, եվրոպայի բազմակի չեմպիոն /բռնցքամարտ/,
Մանվել Մուրադյան – ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ /բռնցքամարտ/,
Արա Խաչատարյան - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/,
Մակար Թամրազյան - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և միցանակակիր /ուժային եռամարտ/,
Հովհաննես Մարգարյան – Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/,
Գոռ Խաչատրյան - Եվրոպայի բազմակի չեմպիոն /գնդակային հրաձգություն/,
Արուսյակ Գրիգորյան – Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր /գնդակային հրաձգություն/,
Անդրանիկ Գևորգյան – ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Կարեն Խաչատրյան – Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /հունահռոմեական ըմբշամարտ/,
Գևորգ Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/,
Տիգրան Գևորգյան - ՀՀ վաստակավոր մարզիչ /հունահռոմեական ըմբշամարտ/

Մաքսիմ Մանուկյան – Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր /սամբո/, 

Գառնիկ Չոլակյան - Աշխարհի և եվրոպայի չեմպիոն /ծանրամարտ/»,- ասվում է հայտարարության տեքստում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее