
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, Volkswagen մակնիշի 85 VV 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 30-ամյա Արմեն Բերուջանյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը, ով կլիներ մոտ 75-80 տարեկան տղամարդ, չթույլատրելի հատվածով է անցել: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 82-ամյա Ռազմիկ Տեր-Մինասյանն էր:
Ամբողջական նյութը` սկզբնաղբոյւր կայքում


