Գյումրիում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում՝ Ռեպինի փողոցում, դանակահարվել է 35-ամյա մի տղամարդ՝ Սամվել Հ.-ն: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրվածք, արյունահոսող, թափանցող վերք: Վնասվել է թոքը: Այս պահին նա ստանում է համապատասխան բուժօգնություն:
Armtimes.com-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել 20:10-ի սահմաններում: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Հ.-ն ինչ-որ անձի հետ վիճել է, միջադեպն ավարտվել է դանակահարությամբ:


